հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
«Անուշ» օպերան՝ բաց երկնքի տակ

«Անուշ» օպերան՝ բաց երկնքի տակ

Երևանում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Մշակութային նախագիծը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է:

Համերգային առաջին օրը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը ներկայացրեց հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Դասական արվեստի սիրահարները «Անուշը» վայելելու հնարավորություն կունենան նաև վաղը:

Օպերային երեկոներն անցկացվում են Թումանյանի անվան զբոսայգում:

 

 

 

  • Կիսվել: