չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Անմահների ժամանակը» Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 28֊ին

«Անմահների ժամանակը» Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 28֊ին

«Անմահների ժամանակը» Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա Փետրվարի 28֊ին ժամը 19-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում։

«ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակի մարտիկները Վարագնաթաղի մարտագծում, բացառիկ սխրանքով, կասեցրեցին թուրք գրոհայինների լայնածավալ հարձակումը` թույլ չտալով գարշելի ելուզակներին թափանցել Մարտակերտ և Եղնիկների պաշտպանական գոտի։

Այդ հերոսական կռվում. Պռոշյան համայնքում ձևավորված դասակի քսանվեց մարտիկներից քսանը քաջաբար զոհվեցին` նիրհին ու հուսալքմանը մատնվածներին ապացուցելով, որ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ հարատևման համար հարկ է և պարտ ենք զոհաբերել ամենայն թանկագինը, և մահն իսկ անզոր է նվիրյալ զինյալին ետ պահել` կամքի ու մղումի այդ սրբազան առաքելությունից։ Կինոբեմադրիչ Սամվել Թադևոսյանի «ԱՆՄԱՀՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ» փաստագրական կինոպատումը նվիրված է «ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ» մարտիկներին և մասնավորապես Կոտայքի շրջանի Պռոշյան համայնքի քսան զոհված կամավորականների սխրանքին ու անմար հիշատակին։

Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա Փետրվարի 28֊ին ժամը 19֊ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում։

  • Կիսվել: