Անդրադարձ է կատարվել Գյումրիում համերգասրահ ու պատկերասրահ ունենալու հարցին
Աշխատանքային օրվա ավարտին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Շիրակի մարզպետի հետ հանդիպել են Շիրակի մարզպետարանի «Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի» անդամներին, քննարկել նրանց հետաքրքրող հիմնահարցերը, մասնավորապես, նվագախմբի շենքի խնդիրը։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։

«Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև Գյումրիում համերգասրահ ու պատկերասրահ ունենալու հարցին` ընդգծելով դրանց կարևորությունը։

Այնուհետև նվագախումբը հանդես է եկել երկու կատարումով, հնչել են հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններ»,- նշված է գրառման մեջ։

