շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անդին անվանական աստղ ստացավ Հոլիվուդի փառքի ճեմուղում

Անդին անվանական աստղ ստացավ Հոլիվուդի փառքի ճեմուղում

Իրանահայ երգիչ Անդի Մադաթյանը հունվարի 17-ին անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում: Աստղը տրվել է Անդիի՝ շոու-բիզնեսում 40-ամյա գործունեության առիթով:

Անդի Մադաթյանն Իրանից ԱՄՆ տեղափոխվել է 1970 թվականին: Նա բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբներում։ Իր երգչի ճանապարհը սկսվել է 1980-ական թվականներից, երբ հանդես եկավ Անդի և Քուրոս դուետով։
 
1985-91 թվականների ընթացքում դուետը թողարկում է 4 ալբոմ: Հետագայում Անդին սկսում է մեներգչի կարիերան:  Հետագայում Անդին լույս է ընծայել 15 ալբոմ, ներառյալ «And My Heart...» ալբոմը, որտեղ երգում է մի քանի լեզուներով: Նրա ալբոմները վաճառվել են միլիոնավոր օրինակներով:
 

  • Կիսվել: