երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության մասնակցության հայտերն արդեն ընդունվում են

«Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության մասնակցության հայտերն արդեն ընդունվում են

Այս տարվա ապրիլի 16-ին՝ Հայ Կինոյի օրը, տեղի կունենա Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունը:

Կինոակադեմիան հայտարարում է մրցանակների համար հայտերի (ֆիլմերի) ընդունման սկիզբը:

Մրցանակները հանձնվում են հետևյալ անվանակարգերում.

  • խաղարկային լիամետրաժ ֆիլմերի համար ՝
  1. Լավագույն ֆիլմ
  2. Լավագույն ռեժիսոր
  3. Լավագույն դերասան
  4. Լավագույն դերասանուհի
  5. Լավագույն օպերատոր
  6. Լավագույն սցենարիստ
  7. Լավագույն նկարիչ
  8. Լավագույն կոմպոզիտոր
  9. Լավագույն հնչյունային ռեժիսոր
  10. Լավագույն վավերագրական ֆիլմ
  11. Լավագույն անիմացիոն ֆիլմ
  12. Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

Հայկական ազգային կինոակադեմիայից տեղեկանում ենք, որ մասնակցության հայտ կարող է ներկայացվել միայն 2022 -2023 թթ. արտադրված ֆիլմերի համար:

Հայտերն ընդունվում են հունվարի 19-ից փետրվարի 29-ը (ներառյալ):

  • Կիսվել: