կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամփոփվել է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական նախագիծը

Ամփոփվել է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական նախագիծը

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում ամփոփվել է «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը, որն անցկացվել է հոկտեմբերի 16-23-ը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ամփոփմանը ներկա էին ծրագրին մասնակից բոլոր դպրոցների ներկայացուցիչները:

ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, մշել է, որ ծրագրի շնորհիվ հանրապետության 21 դպրոցի 67 աշակերտ, նրանց ծնողները և մանկավարժները դարձել են մի թիմ, մի մեծ ընտանիք:

Գեղարքունիքի մարզի ԿԳՄՍ վարչության աշխատակիցները փաստել են, որ նախագիծը տոն է բերել իրենց մարզ՝ շնորհակալություն հայտնելով ծրագիրը կյանքի կոչող բոլոր մասնակիցներին՝ դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, սովորողներին: Նրանք առանձնակի շնորհակալություն են հայտնել հյուրընկալ ընտանիքներին՝ իրենց անմնացորդ ու անշահախնդիր նվիրումի համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները ևս կարևորել են ծրագրի հայրենաճանաչողական գաղափարը՝ տեղանքի, մշակույթի, պատմության, ընտանեկան ավանդույթների ուսումնասիրության միջոցով:

Մասնակից աշակերտները մեկ շաբաթվա ընթացքում նորովի և սիրով բացահայտել են մեր հայրենիքը, ծանոթացել տարբեր համայնքների սովորույթներին ու ավանդույթներին, շրջել տեսարժան վայրերով, սովորել այլ միջավայրում:

Մասնակից աշակերտները մեկ շաբաթվա ընթացքում նորովի և սիրով բացահայտել են մեր հայրենիքը, ծանոթացել տարբեր համայնքների սովորույթներին ու ավանդույթներին, շրջել տեսարժան վայրերով, սովորել այլ միջավայրում:

Ծրագրի հաջորդ փուլը կմեկնարկի 2024 թ. ապրիլին:

  • Կիսվել: