երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմում

Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հռոմում

Հռոմի Կաթոլիկ և Հայ եկեղեցիների համատեղ միջոցառումները, նվիրված «Առաքեալ երկնաւոր շնորհացն» Սբ. Ներսես Շնորհալու մահվան հոբելյանին տեղի կունենան Հռոմում՝ այս տարվա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը:

2023 թվականին լրանում է համաշխարհային քրիստոնեության պատմության մեջ քիչ հայտնի, սակայն, ահռելի ազդեցիկ գործչի, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ՝ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը (1102-1173), որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023թ. հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում-2023 UNESCO calendar:

Քրիստոնեական երաժշտության և պոեզիայի արվեստում առաջամարտիկ և արևելքի քրիստոնեության առաջատար աստվածաբան Ներսեսը նաև քրիստոնեական եկեղեցիների երկխոսությունների միջև միջազգային դիրք ունեցող գործիչ էր:

Նրա մարդասիրական, խաղաղասեր մոտեցումն իր ժամանակի հակասությունների նկատմամբ՝ արդյունավետ դիվանագիտության մոդել է, և կենսական դասեր է պարունակում այսօրվա կրոնական և էթնիկ հակամարտությունների համար:

Քրիստոնեական պատմության մեջ Սբ. Ներսես Շնորհալու ունեցած մեծ ավանդի համար Վատիկանի անցկացնելու է մի շարք հիշատակի միջոցառումներ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը:

«Առաքեալ երկնաւոր շնորհացն. Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելից» խորագրի ներքո ոգեկոչման միջոցառումները ներառում են.

• Միջազգային գիտաժողով (նոյեմբերի 30 - դեկտեմբերի 1) հեղինակավոր Քահանայապետական արևելագիտության ինստիտուտում, որը համախմբելու է տարբեր ծագում ունեցող առաջատար գիտնականների և եկեղեցականների: Երկու օր ինտենսիվ քննարկումներ՝ Սբ. Ներսես Շնորհալու թողած բազմաշերտ ժառանգության մասին։

• Սբ. Ներսես Շնորհալու շարականների և երաժշտության երկու համերգ. հանրային միջոցառում Սանտա Մարիա Մաջիորե տաճարում (դեկտեմբերի 1) և փակ միջոցառում Սիքստինյան կապելլայում (դեկտեմբերի 2), որոնք համաշխարհային լսարանին կներկայացնեն Շնորհալու հոգևոր երաժշտության ժառանգությունը։

• Սուրբ Պետրոսի տաճարում (դեկտեմբերի 2) Միջեկեղեցական աղոթքի արարողություն՝ Սբ. Ներսես Շնորհալու կրոնական միասնության կոչով, հանդիսապետությամբ՝ Նորին Սրբություն Փրանկիսկոս Ֆրանցիսկոս՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ՝ Ամենայն հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ. Մինասյան՝ Հայ Կաթոլիկ եկեղեցու Պատրիարքի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը և Տանն Կիլիկիո Կաթոլիկ Հայոց Պատրիարքությունը բոլոր այս միջոցառումները իրականացնելու են Վատիկանի՝ Քրիստոնեական Միասնության Խթանման և Արևելյան Եկեղեցիների երկու բաժինների հետ համատեղ։

Միջոցառումների, առցանց տոմսերի, ճանապարհորդությունների կազմակերպման և Սբ. Ներսես Շնորհալու մասին տեղեկություններ կարող եք գտնել www.StNerses850.com կայքում:

* * *

Միջոցառումների ժամատախտակ

«Առաքեալ երկնաւոր շնորհացն. Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելից»

Միջազգային գիտաժողով Քահանայապետական արևելագիտության ինստիտուտում.

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը (հինգշաբթի - ուրբաթ) 2023թ.

Մասնակցելու են բարձրաստիճան եկեղեցականներ և առաջատար գիտնականներ ամբողջ աշխարհից:

Հանրային համերգ Սանտա Մարիա Մաջորե տաճարում.

Դեկտեմբերի 1, 2023թ. (Ուրբաթ, ժամը՝ 19:00-ին)

Շնորհալի երաժշտական հանճարին հարգանքի տուրք են մատուցելու բարձր մակարդակի վոկալ երաժշտության արտիստներ:

Բաց է լինելու հանրության համար. հրավիրատոմսերը հասանելի են առցանց:

Միջեկեղեցական արարողություն Սուրբ Պետրոս տաճարում.

Դեկտեմբեր 2, 2023 (Շաբաթ առավոտյան)

Մեծարելու Շնորհալու հոգևոր միասնության տեսլականը:

Հանդիսապետելու են՝

Նորին Սրբություն Փրանկիսկոս Պապ, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս, Հայ Առաքելական Եկեղեցի (Ամենայն Հայոց Կաթողիկոսություն)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս, Հայ Առաքելական Եկեղեցի (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն)

Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ. Մինասյան պատրիարք, Հայ Կաթոլիկ Եկեղեցի (Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Պատրիարքություն):

Համերգ Սիքստինյան կապելլայում.

Դեկտեմբեր 2, 2023 (Շաբաթ երեկոյան)

Երաժշտական երեկո Սիքստինյան կապելլայի վսեմ միջավայրում:

Տեղերը սահմանափակ են. 200 հանդիսատես՝ հրավիրատոմսով:

  • Կիսվել: