կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ-ի ծովահենությունը տգեղ քայլ էր. ԻԻՀ նախագահ

ԱՄՆ-ի ծովահենությունը տգեղ քայլ էր. ԻԻՀ նախագահ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «ԱՄՆ-ի ծովահենությունը տգեղ արարք էր», գրում է parstoday.com-ը:

Նոյեմբերի 4-ին Սեմնան քաղաքում իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվան նվիրված հանրահավաքում ունեցած ելույթում բարձր գնահատելով իրանական նավթատար նավը գողանալու ամերիկյան նավի գործողությունը կանխելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քայլը, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Հանրությունը դատապարտել է ամերիկացիների ծովահենության տգեղ արարքը և բարձր գնահատել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ժամանակին կատարած հզոր քայլը»:

Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ ճնշող պատժամիջոցների չեղարկման շուրջ 4+1 խմբի հետ Թեհրանի բանակցությունների շարունակությանը, ԻԻՀ նախագահը շեշտել է. «Կառավարությունը երբեք հետ չի կանգնի Իրանի ժողովրդի իրավունքից, այն է՝ ճնշող պատժամիջոցների վերացման պահանջից»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն այսօր ժամանել է Թեհրանի արևելքում գտնվող Սեմնան նահանգ։

 

  • Կիսվել: