երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«AMADEE-24. Հայաստանից դեպի Մարս»

«AMADEE-24. Հայաստանից դեպի Մարս»

Հայաստանը հյուընկալելու է Ավստրիական տիեզերական ֆորումի մոտալուտ մարսյան անալոգային առաքելությունը։ Գիտարշավի գլխավոր հովանավորը «GTB holdings»-ն է։ Տիեզերական ոլորտում հեղինակավոր «AMADEE-24»-ի սիմուլյացիոն առաքելությունը կանցկացվի Հայաստանում։ Աշխատանքները կմեկնարկեն մարտին և կտևեն մեկ ամիս։

«Հայաստանից դեպի Մարս» վերտառությամբ գիտարշավի ընթացքում անալոգ տիեզերագնացները կպատրաստվեն դեպի Մարս թռիչքներին։ Գիտարշավը կիրականացվի Երկրի վրա մարսյան միջավայրի մոդելավորմամբ, որը ղեկավարվելու է Ավստրիայի աջակցության կետրոնի կողմից։ Հետազոտությանը կմասնակցեն 30 երկրի շուրջ 300 գիտաշխատող, իսկ ստացված արդյունքները կփոխանցվեն անալոգ տիեզերագնացներին։ Բարձր պատրաստվածությամբ անալոգային տիեզերագնացների փոքր խումբը սիմուլյացիոն սկաֆանդրներով տարբեր գիտափորձեր կանցկացնի՝ հիմք նախապատրաստելով մարդկանց և ռոբոտների մասնակցությամբ Մարսի ապագա առաքելությունների համար։

Ավստրիական տիեզերական ֆորումի և Հայաստանի աերոտիեզերական գործակալության միջև հուշագիրը 2023-ի ապրիլին է ստորագրվել։ Փորձարկման տեղանքն ընտրվել է Արարատի մարզից՝ Մարսի միջավայրի հետ վերջինիս երկրաբանական և տեղագրական նմանության շնորհիվ։ Մարսի հետազոտություններին Հայաստանից երկու աշխատանքային խումբ է մասնակցելու։

  • Կիսվել: