հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Ադամ Բարրո և ընկերներ» Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում վոկալ-դաշնամուրային դասական համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին

«Ադամ Բարրո և ընկերներ» Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում վոկալ-դաշնամուրային դասական համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին

Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում վոկալ-դաշնամուրային դասական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին`«Ադամ Բարրո և ընկերներ»։

Բարեգործական համերգ հայ դասական երգի աստղերի մասնակցությամբ։ Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաև առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը Արշակ Բանուչյանի և «Ձոն Հայրենիքիս» ստեծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։

Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին:

  • Կիսվել: