ԱԲԲԱ-ն կրկին բեմ կբարձրանա և Հայաստանի մասին երգ կկատարի
Աշխարհահռչակ շվեդական փոփ-խումբ ԱԲԲԱ-ն հանդես կգա նոր ստեղծագործություներով, որոնցից մեկը նվիրված է Հայաստանին։ Այս մասին ասվում է Ֆեյսբուքյան հրապարակման մեջ։
Նշվում է, որ խումբը թողարկել է ինը նոր երգ ՝ 39-ամյա ստեղծագործական ընդմիջումից հետո։ Սպասվում է, որ նոր ստեղծագործությունները կհրապարակվեն սեպտեմբերի 3-ին ։
Նույն ամսին տեղի կունենա ԱԲԲԱ-յի VOYAGE շոուն։ Երգերից մեկը նվիրված է Հայաստանին ։
Հաղորդվում է նաև, որ հանդիսատեսի առջեւ ելույթ կունենան խմբի բոլոր անդամները:
«Շոուն տեղի կունենա Լոնդոնի Արեւելքի հատուկ կառուցված թատրոնում: Ելույթի ընթացքում կօգտագործվեն նաև երիտասարդ Ագնետա Ֆելտսկոգի, Բյորն Ուլվեուսի, Բեննի Անդերսոնի և Աննի-Ֆրիդ Լինգստադի խոսող հոլոգրամները»,- ասվում է ֆեյսբուքյան հրապարակման մեջ