հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
1666 թ. մարտի 11-ին Ոսկան Երևանցին սկիզբ է դրել հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրությանը

1666 թ. մարտի 11-ին Ոսկան Երևանցին սկիզբ է դրել հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրությանը

1666 թ. մարտի 11-ին Ոսկան Երևանցին Ամստերդամում սկիզբ է դրել հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրությանը: Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը նախապատրաստվել է հրատարակության 1666 թ. Ամստերդամում, «Ս. Էջմիածին և Ս. Սարգիս Զորավար» տպարանում: Տպագրությունը  ավարտվել է 1668 թվականին:

Գրատպության թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Ոսկանյան Աստվածաշունչ»-ը բաղկացած է 1462 երկսյուն էջերից (2924 սյունակ) և 159 պատկերներից:  Հիմքում օգտագործվել է 1295 թ. Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով ընդօրինակված Աստվածաշունչը;

Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը՝ «Ոսկանյան Աստվածաշունչ»-ը,  ցուցադրվում է  Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում։
«Ոսկանյան Աստվածաշունչ»-ը՝ Google Arts & Culture հարթակի «Հայ Գրատպության առաջնեկները» հավաքածուի վիրտուալ ցուցադրությում`  այստեղ։ 

  • Կիսվել: