երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Զրույցը ձայնագրման համար չէր, բայց մի բան նախագահը թույլ է տվել հրապարակել. Պեգովը զրուցել է Հարությունյանի հետ (լուսանկար)

Զրույցը ձայնագրման համար չէր, բայց մի բան նախագահը թույլ է տվել հրապարակել. Պեգովը զրուցել է Հարությունյանի հետ (լուսանկար)

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրապարակել է նախագահ Արայիկ Հարությունյանի ու Wargonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի լուսանկարը և մեջբերել Պեգովի խոսքերը՝ նախագահի հետ զրույցի մասին.

՛՛Արայիկ Հարությունյան` հենց հիմա՝ աշխույժ, առողջ, լի էներգիայով եւ ուժով: Հակառակ ամեն ինչի։

Զրուցեցինք Մարտունիի և քարինտակի մարտերի մասին, Ռուսաստանի ու Արցախի բարեկամության մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչու է նա պարբերաբար գնում առաջնագիծ՝ վտանգելով կյանքը:

Զրույցն անկեղծ էր, ձայնագրման համար չէր: Բայց ինչ-որ բան նախագահը թույլ է տվել հրապարակել, դա էլ՝ ավելի ուշ՛՛:

  • Կիսվել: