չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Զոհված համագյուղացու հիշատակին Քարահունջում հուշաղբյուր է կառուցվում

Զոհված համագյուղացու հիշատակին Քարահունջում հուշաղբյուր է կառուցվում

ԱՀ Մարտունու շրջանի Քարահունջ գյուղում հուշաղբյուր է կառուցվում Արցախյան 3-րդ պատերազմում գյուղի միակ նահատակված զինծառայող Անդրեյ Դանիելյանի հիշատակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հուշաղբյուրի կառուցման նախաձեռնությունը համայնքի ղեկավար Արսեն Ղահրամանյանինն է:
 
«Հուշաղբյուրի կառուցման համար դիմել ենք ԱՀ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարին և ստացել ֆինանսական աջակցություն: Արդեն հունիսի 6-ից նրա անմիջական միջնորդությամբ աշխատանքները կազմակերպել և սկսել են գյուղի երիտասարդները. գործընթացն ավարտման փուլում է»,- նշել է Ա. Ղահրամանյանը:
 
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ հուշաղբյուրի բացման արարողութունը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ հերոսի ծննդյան օրը:

  • Կիսվել: