հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մատաղիս-Թալիշ ուղղություններում

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մատաղիս-Թալիշ ուղղություններում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր՝ օգոստոսի 11-ին, փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Մարտակերտի շրջանի հյուսիսարեւելյան թեւում՝ Մատաղիս-Թալիշ ուղղություններում: Ինչպես Infoport.am-ը տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ–ից,  արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել եւ արդեն հաստատվել է 1634 աճյուն:

  • Կիսվել: