երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ԱՀ-ից փոխանցվել են 552,8 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ԱՀ-ից փոխանցվել են 552,8 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ

Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` 2021թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 552,8 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

Այս մասին հայտնեցին ԱՀ Պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով նաև, որ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:

  • Կիսվել: