երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայկական Կարմիր Խաչի հետ փախստական երեխաների կրթական բացը լրացնելու համար կբարելավի ուսումնական միջավայրը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայկական Կարմիր Խաչի հետ փախստական երեխաների կրթական բացը լրացնելու համար կբարելավի ուսումնական միջավայրը

ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ֆինանսավորմամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայկական Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ դպրոցներում կբարելավի ուսումնական միջավայրը՝ աջակցելով փախստական երեխաների կրթական բացը լրացնելուն, ինչպես նաև իրականացնելու արտաուսումնական ժամանցային միջոցառումներ՝ նպաստելու նրանց սոցիալական համախմբվածությանը: Արդեն Սևանի և Ճամբարակի 25 ուսուցիչ վերապատրաստվել է հոգեսոցիալական առաջին օգնության վերաբերյալ և ավելի պատրաստ է աշխատելու փախստական երեխաների հետ:

«Շատ արդյունավետ հանդիպում էր: Հատկապես հոգեբանի հետ խորը զրույցն ու առաջարկված գործնական վարժություններն ինձ աշխատանքում կօգնեն: Ներկայացվեցին սթրեսի հաղթահարման փուլերը և երեխաների հետ աշխատելու ուղղությունները՝ կախված, թե նրանք որ փուլում են գտնվում, ինչը այս պարագայում անչափ օգտակար է»,- ասաց Լիլիթ Հայրապետյանը՝ Սևանի թիվ 4 դպրոցի աշխարհագրության ուսուցչուհին:

  • Կիսվել: