ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակնկալում է առաջիկայում առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակնկալում է առաջիկայում առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հուսով է մոտ ժամանակներս նախնական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներ: Այս մասին հայտնում է  TASS—ը՝ հղում կատարելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցչին։

«Քննարկումները շարունակվում են: Հուսով ենք, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս»,- հայտարարել է նա:
 

2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն պատրաստակամություն էր հայտնել առաքելություն ուղարկել Ղարաբաղ՝ օգնելու վերականգնել տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: