կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ընտանիքում երկու հաշմանդամ, առողջական խնդիրներ ունեցող, միակողմանի ծնողազուրկ արցախցի անչափահասը կալանավորվեց

Ընտանիքում երկու հաշմանդամ, առողջական խնդիրներ ունեցող, միակողմանի ծնողազուրկ արցախցի անչափահասը կալանավորվեց

Ընտանիքում երկու հաշմանդամ, առողջական խնդիրներ ունեցող, միակողմանի ծնողազուրկ (բոլորը՝ հիմնավորված փաստաթղթերով) Արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանը կալանավորվեց։ Այս մասին հայտնել է փաստաբան Աբգար Պողոսյանը:

Նշենք, որ նա ձերբակալվել էր սեպտեմբերի 19-ին զանգվածային անկարգություններին մասնակցելկու մեղադրանքով:

Կալանավորման որոշումը կայացրել է առաջին ատյանի դատավոր Վահե Միսակյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով իր պարապմունքի վայրից ձերբակալվել է արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանը:

 

  • Կիսվել: