կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ընդունելություն՝ արցախցի 6-14 տարեկան երեխաների համար

Ընդունելություն՝ արցախցի 6-14 տարեկան երեխաների համար

Օրրան բարեգործական կազմակերպությունը հայտարարում է ընդունելություն 6-14 տարեկան արցախցի երեխաների համար։ Այս մասին ասված է կազմակերպությունը հայտարարության մեջ։

«Հարգելի՛ Արցախցիներ,

Օրրան բարեգործական կազմակերպությունը հայտարարում է ընդունելություն 6-14 տարեկան երեխաների համար։ Ձեր երեխան այցելելով Օրրան որը գտնվում է՝ քաղաք Երևան Առաջին Եկմալյան 6 հասցեում, կստանա աջակցություն հետևյալ ուղղություններով՝ Սնունդ. Տնական և սննդարար ապուրներ, աղցաններ, քաղցրավենիք՝ պատրաստված մեր խոհարարների կողմից, Դասապատրաստում. «Օրրան»-ի ուսուցիչների ու հայաստանի և միջազգային կամավորների օգնությամբ Մեդիահարթակ. Ստեղծագործելու, ինքնաարտահայտման և մեդագրագիտություն ուսումնասիրելու համար Արհեստագործություն. Կավագործության, փայտագործության, նկարչության, երգի, կարի, համակարգչային և այլ խմբակներ Հոգեբանական ծառայություն. Հաղթահարելու սթրեսը, դեպրեսիան, վախերը և այլ անհատական խնդիրներ Մշակույթ. Այցեր թանգարաններ, թատրոններ, կինոթատրոններ, ցուցահանդեսներ Երեխաների ամենօրյա ճանապարհածախսը փոխհատուցվում է։

Հարգելի՛ ծնողներ, մանրամասների համար զանգահարեք (010) 535167 կամ 055-535167 հեռախոսահամարով։

Օրրանը բարեգործական կազմակերպություն է, և բոլոր ծառայություններն անվճար են»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: