կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ընդամենը մեկ օր եմ հասցրել ճանաչել Մենուային, այդ մեկ օրը հիմա մի ամբողջ կյանք է թվում. Հարությունյան

Ընդամենը մեկ օր եմ հասցրել ճանաչել Մենուային, այդ մեկ օրը հիմա մի ամբողջ կյանք է թվում. Հարությունյան

Այսօր վերջին հրաժեշտը կտանք «Արցախի հերոս» Մենուա Հովհաննիսյանին: Սրտի կսկիծով գլուխ եմ խոնարհում նրա աճյունի և բոլոր հարազատների առաջ: Ընդամենը մեկ օր եմ հասցրել ճանաչել նրան, բայց այդ մեկ օրը հիմա մի ամբողջ կյանք է թվում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: 
 
«Սիրելի ՛ Մենուա,
 
Քո և Հայրենական այս պատերազմին մասնակցած մեր հազարավոր տղաների նվիրումն ու կատարած սխրանքները միշտ կուղեկցեն ապրողներիս ու գալիք սերունդներին՝ որպես սրբազան պատգամ: Բոլորս մեծ դաս պետք է քաղենք Հայրենիքն անմնացորդ սիրելու ձեր օրինակից՝ ունեցածը վերարժևորելու, փայփայելու և մեր ժառանգներին փոխանցելու առումով:
 
Ննջիր խաղաղությամբ…»,- գրել է Հարությունյանը:

  • Կիսվել: