շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ըմբշամարտի մեծահասակների առաջնությունում արցախցի մարզիկն արծաթե մեդալ է նվաճել

Ըմբշամարտի մեծահասակների առաջնությունում արցախցի մարզիկն արծաթե մեդալ է նվաճել

Երևանում կայացած ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի առաջնությունում արցախցի մարզիկ Սուրեն Շաբոյանը գրավեց 2-րդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալ։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սուրեն Շաբոյանի մարզիչ Արմեն Մուրադյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Առաջնությունը նվիրված էր ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանի հիշատակին։

Արցախը ներկայացրին 4 ըմբիշներ, որոնցից 17֊ամյա Սուրեն Շաբոյանը դարձավ 92կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր։

Սա հպարտանալու առիթ է տալիս ամբողջ ազգին:

Ես ինքս հպարտանալու շատ մեծ տեղ ունեմ, քանի որ այս մարզաձևի հիմնադիրն իմ պապն է՝ Ալեխան Մուրադյանը»,- նշեց Ա. Մուրադյանը:

  • Կիսվել: