կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վիտալի Բալասանյանը չի կալանավորվի. փաստաբան

Վիտալի Բալասանյանը չի կալանավորվի. փաստաբան

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը նշել է, որ Բալասանյանն ազատ է արձակվել եւ այժմ շարունակում է բուժումը հիվանդանոցում:

Ինչպես ավելի վաղ հայտնեք էր InfoPort.am-ը, դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ որպես հումանիտար օգնություն Արցախ ուղարկված ծխախոտի բլոկադայի օրերին նրա որդու կողմից իրացման գործի շրջանակներում, Բալասանյանների բնակավայրում խուզարկություն իրականացնելու ընթացքում իրավապահները հայտնաբերել են ահռելի քանակությամբ՝ խայտառակ մասշտաբների հասնող զենք զինամթերք, ինչպես նաև Արցախին, որպես հումանիտար օգնություն ուղարկված այլ ապրանքներ։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները, ԱՀ իշխանությունները նույնիսկ կաշկանդվում են պաշտոնապես հրապարակել այս մանրամասները՝ հաշվի առնելով Բալասանյանի անցյալը, զբաղեցրած պաշտոնները և կոչումները։ Նշենք, որ Բալասանյանը և նրա որդին անցնում են բազում քրեական գործերով։ Կոնկրետ որդին, բացի 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախին որպես հումանիտար օգնություն ուղարկած ծխախոտը բլոկադայի օրերին իրացնելու գործից, անցնում է նաև Արցախի Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամից 74 մլն դրամ պետական վարկը փոշիացնելու գործով։ Իսկ հայր-Բալասանյանը անցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում եղած ժամանակ մեծամասշտաբ ֆինանսական չարաշահումների գործով։

InfoPort.am-ին հայտի դարձավ, որ Վիտալի Բալասանյանը անցում է մեկ այլ ուշագրավ գործով ևս՝ Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ռուսներին փոխանցած շարժիչների (դվիժոկ) համար պետությունից գումար դուրս գրելու գործով։

Նշենք, որ Բալասանյանի որդին հենց նույն օրը ազատ է արձակվել, իսկ Վիտալի Բալասանյանի իքնազգացուղությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց։

  • Կիսվել: