Վիտալի Բալասանյանի և ՌԴ ԶՈւ ինժեներական զորքերի պետի հետ քննարկել ենք Արցախի անվտանգային խնդիրներին վերաբերող հարցեր. Հարությունյան
Այսօր ընդունել եմ աշխատանքային այցով Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
՛՛ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ Արցախի անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն օրակարգ ենք քննարկել՛՛,-նշել է նա՝ հրապարակելով լուսանկարներ:



