հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վերին Հոռաթաղը մանկապարտեզի կարիք ունի. համայնքապետը պատմում է գյուղի առօրյայի ու խնդիրների մասին

Վերին Հոռաթաղը մանկապարտեզի կարիք ունի. համայնքապետը պատմում է գյուղի առօրյայի ու խնդիրների մասին

ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքը 622 բնակիչ ունի պատերազմից հետո գյուղից հեռացող չի եղել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վերին Հոռաթաղի համայնքապետ Գրիշա Մարտիրոսյանը:
 
«Տեղահանված 15 ընտանիք է հաստատվել գյուղում՝ 52 հոգով: Դպրոցն ունի 116 աշակերտ, սակայն նոր մասնաշենք կառուցելու անհրաժեշտություն կա: Մանկապարտեզ չունենք, բայց գյուղում մանկապարտեզի ենթակա շուրջ 80 երեխա ունենք: Համայնքում գործում են համայնքապետարան, բուժկետ. հանդիսութունների սրահ չունենք: Գյուղամիջյան ճանապարհների մի մասը ասֆալտապատված է: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ: Ունենք ջրի խնդիր. պետք է նոր ջրագիծ կառուցվի: Պատերազմի ընթացքում գյուղում 1 տուն մասնակի վնասներ է կրել. առաջիկայում նախատեսվում է վերանորոգել»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:
 
Նա տեղեկացրեց, որ բարեբախտաբար, պատերազմական գործողությունների ընթացքում գյուղը զոհեր և վիրավորներ չի ունեցել:
 
Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հիմնական ուղղություններն են գյուղատնտեսությունը, անասնապահությունը և հողագործությունը:
 

  • Կիսվել: