շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վերականգնողական կենտրոնը կունենա նոր բաժին՝ ամբուլատոր ծառայություն զարգացնելու համար

Վերականգնողական կենտրոնը կունենա նոր բաժին՝ ամբուլատոր ծառայություն զարգացնելու համար

Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում շարունակվում են շենքի շինարարական և բարեկարգման աշխատանքները։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը և նշել, որ վերականգնողական կենտրոնը կարիք ունի վերականգնման։ Դիմել են տարբեր կազմակերպությունների, որպեսզի օժանդակեն:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Վերականգնողական կենտրոնում համատեղ, տարբեր ծրագրեր են իրականացնում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ԱՀ կառավարությունը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ մենք կունենանք նոր բաժին՝ ամբուլատոր ծառայություն զարգացնելու համար: Նրանք օգնեցին աստիճանավանդակն ու թեքատը ծածկի տակ առնելու, որպեսզի շենքի մեջ լինեն: Մեծ, ընդարձակ ավտոտնակ են կառուցում, որպեսզի մեր մեքենաներն ապահով վայրում լինեն, քանի որ նախկինը գտնվում էր վթարային վիճակում: «Հայաստան» համահայկական հիմնադրամն աջակցում է, որպեսզի շենքի արտաքին տեսքը բարեկարգվի, պատուհանները և դռները փոխվեն, որոնք ավելի քան 50 տարվա պատմություն ունեին։ Դրանք անհապաղ փոխելու կարիք կար, որպեսզի ավելի անվտանգ դարձնենք շենքը: ԱՀ կառավարությունը տվյալ պահին կազմակերպում է շենքում և դրսի կոյուղաջրերի հեռացումը, նոր կոյուղագծեր կլինեն: Ակնկալում ենք, որ սեպտեմբերին կմեկնարկի նոր շինարարություն․ Ֆրանսիական հիմնադրամի հետ համատեղ աշխատանքի արդյունքում կլինի 250քմ տարածք, որտեղ կկազմակերպվեն ամբուլատոր ծառայությունները», - ասաց Վ. Թադևոսյանը և հավելեց, որ մինչև հոկտեմբեր ավարտված կլինեն ընթացող շինարարական աշխատանքները:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
 
 

  • Կիսվել: