հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վարանդայից տարհանվել է ևս 2 աճյուն

Վարանդայից տարհանվել է ևս 2 աճյուն

Արցախի հարավային թևում՝ Վարանդայի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
 
Մեկից ավելի աճյուններ (հիմնականում մասունքներ) հայտնաբերվել է Հադրութի շրջանից: Փրկարարներն այն տեղափոխել են դատաբժշկական բյուրո: Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել և հաստատվել է 1634 աճյուն:

  • Կիսվել: