երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը. ծնողները նրան սպասել են 19 տարի

Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը. ծնողները նրան սպասել են 19 տարի

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ գեղեցկուհի Ադելը: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

՛՛Փոքրիկին ընտանիքը սպասել է շուրջ 19 տարի:

Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2 օր առաջ՝ 4 օր անցկացնելով ճանապարհներին, իսկ մինչ այդ՝ հղիության ողջ ընթացքում կինը եղել է շրջափակման մեջ:

Մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման եւ վիրահատական բաժանմունքի բուժքույրը, 44-օրյա պատերազմի ժամանակ եւս ակտիվ մասնակցություն է ունեցել, եղել է բուժկետի պետը:

Շնորհիվ բժշկական կենտրոնի հոգատար բուժանձնակազմի` թե՛ մայրիկի, թե՛ փոքրիկի առողջական վիճակը բավարար է՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: