ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը հրապարակեց Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը, նա դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ազատազրկման առաջին 5 տարին Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Հիշեցնենք, որ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը առևանգել է հուլիսի 29-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի՝ Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: