հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը Մարտունիում տուն են վերանորոգել

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը Մարտունիում տուն են վերանորոգել

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության համատեղ ուժերով վերանորոգվել է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ, զինծառայող, Արցախյան 3-րդ պատերազմում վիրավորված 19-ամյա Կամո Պետրոսյանի՝ պատերազմի ընթացքում վնասված բնակարանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղի սոցբաժնի պատասխանատու Լուսինե Աբրահամյանն ասել է.

«Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն Արցախում օժանդակության տարբեր ձևերով նպաստում է ժողովրդի կյանքի բարելավմանը, ֆինանսական, բժշշկական և այլ տեսակի օգնություններ է տրամադրում նրանց: Թող խաղաղություն լինի Արցախ աշխարհում, որպեսզի մարդիկ ապրեն, արարեն ու ծաղկեցնեն մեր երկիրը»,- նշեց Լ. Աբրահամյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Մինչ պատերազմը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամն Արցախի տարբեր շրջաններում մեծ գործունեություն էր ծավալում, ինչը լայն թափ է ստացել պատերազմից հետո:

Բնութագրությունը հասանալի չէ

«Տարիներ ի վեր «Թուֆենկյան» հիմնադրամն Արցախում կարևոր աշխատանքներ է իրականացնում, մանավանդ՝ պատերազմից հետո: Այս պատերազմից անմիջապես հետո, համագործակցելով Արցախի պատկան մարմինների հետ, հիմնադրամը որոշել է Մարտունի քաղաքում և մոտակա համայնքներում ծավալել իր աշխատանքները: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ արցախցին շարունակի ապրել ու արարել իր սեփական հողի վրա»,- նշել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արտաքին կապերի տնօրեն Ռուբեն Ջանբազյանը:

Պետրոսյանների ընտանիքի մայրը՝ Նելլի Պետրոսյանը, իր երախտիքի խոսքն է հայտնել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին և Հայ ավետարանչական ընկերակցությանը՝ այս դժվարին պահին իրենց կողքին լինելու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր բնակարանը ստացել ենք 2016 թվականին՝ Հայաստան համահայկական հիմնադրամի շնորհիվ՝ որպես բազմազավակ ընտանիք. 11 հոգի ենք: Արկի պայթյունից տունը լրիվությամբ ավերվել էր: Չէինք հավատում, որ կարող ենք նորից քարը քարի վրա դնել ու նոր, վերանորոգված բնակարան ունենալ: Երկու ամսվա ընթացքում վերանորոգման բոլոր աշխատանքները կատարվել են և այսօր ապրում ենք բարեկեցիկ պայմաններ ունեցող մեր տանը»,- ասել է Ն. Պետրոսյանը:

  • Կիսվել: