ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«ՏՐՏՈՒ» արշավական ակումբը արցախյան գյուղերը բացահայտելու ծրագիր է սկսում

«ՏՐՏՈՒ» արշավական ակումբը արցախյան գյուղերը բացահայտելու ծրագիր է սկսում

«ՏՐՏՈՒ» արշավական ակումբը մեկնարկել է #Եկ_մեր_շենը նախագիծը, որի շրջանակներում կիրակի օրը՝ սեպտեմբերի 26-ին, առաջինը կբացահայտեն Հաթերքը:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ՏՐՏՈՒ» արշավական ակումբի հիմնադիր, լեռնային ուղեկցորդ Արտավազդ Բոյաջյանը:
 
«Գյուղական համայնքները ավելի ճանաչելի դարձնելու, ներքին տուրիզմը զարգացնելու և մեր գյուղերում զբոսաշրջային հոսք ապահովելու նպատակով «ՏՐՏՈՒ» թիմը մեկնարկում է #Եկ_մեր_շենը նախաձեռնությունը: Հաթերքը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 45 կմ դեպի արևմուտք։ Գյուղի բարձր դիրքից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Մարտակերտի շրջան, թիկունքում Մռավ լեռն է, իսկ ստորոտում փռված է Սարսանգի ջրամբարը: Ծրագրի մասնակիցները տեսնելու են Մարիամ Աստվածածին եկեղեցին, խաչքարեր, հայրենական պատերազմի հուշարձանը, Մուղդուսին, բեռնատարով գնալու են Քարահունջ, կպատրաստեն ժենգյալով հաց, կօգնեն հաթերքցիներին իրենց գյուղական գործերում», - նշեց Ա. Բոյաջյանը և հավելեց, որ մասնակցության հայտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղմամբ՝ http://shorturl.at/itCL2:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել 097 53 80 15 և 077 57 99 95 հեռախոսահամարներին։

  • Կիսվել: