ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է. Պուտինը՝ Ալիևին

Թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է. Պուտինը՝ Ալիևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններից հետո իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին հրավիրել է անհատական ​​զրույցի` քննարկելու ամբողջ համալիրը` ներառյալ զգայուն հարցերը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նա պարզաբանել է, որ հանդիպման ընթացքում ուշադրություն են դարձնելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցերին։

՛՛Թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ծավալուն է՛՛,-ասել է Պուտինը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղրղզստանում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը: 
Հայտնի էր դարձել, որ կողմերը պիտի քննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների հարցը, ինչպես նաև՝ ԼՂ հայերի հնարավոր վերադարձը իրենց բնակության վայրեր։

  • Կիսվել: