կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տղաները «Помоги мне» գոռում էին անցակետում, իսկ ՌԴ խաղաղապահները տեղից չէին շարժվում. աղբյուր

Տղաները «Помоги мне» գոռում էին անցակետում, իսկ ՌԴ խաղաղապահները տեղից չէին շարժվում. աղբյուր

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի  գլխավոր դատախազությունը ձերբակալել է 3 արցախցի ֆուտբոլիստի, որոնց նկատմամբ սանկցիա է կիրառվել՝ տասնօրյա կալանք և հետո արտաքսվելու են:

24News աղբյուրը, որը չցանկացավ ներկայանալ, և որը այդ պահին կամուրջն անցնողների թվում է եղել, ասաց, որ ձերբակալվածների թիվն ավելին է, քան 3-ը։

Անցակետը հատած մյուս քաղաքացիները նշում են, որ ադրբեջանցիները բիրտ են վարվել, գոռացել են, հրել են տղաներից մեկին․ «Տղաներն օգնություն էին կանչում՝ «Помоги мне», իսկ ռուս խաղաղապահները տեղից ընդհանրապես չեն շարժվել»,-պատմեց անցակետն անցած քաղաքացին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, հարցաքննվածները շատ են, բայց 3-ի հանդեպ է ադրբեջանական դատախազությունը սանկցիա կիրառել։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

  • Կիսվել: