Տեսանյութ՝ Ստեփանակերտում հիշատակի երթի արարողությունից. ներկա էին ԱՀ ներկա ու նախկին նախագահները
32 տարի առաջ այս օրը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը, հղում կատարելով ինքնորոշման իրավունքին՝ որոշում կայացրեց Արցախի Հանրապետության հռչակման մասին:
Հաջորդած տարիները պետականաշինության հետ նաեւ պայքարի տարիներ էին՝ նորաստեղծ պետության անկախության, նրա բնակիչների անվտանգության համար: Այդ պայքարը չի դադարել անցնող 32 տարվա ողջ ընթացքում: 32 տարվա ընթացքում հասցրեցինք երեք լայնամասշտաբ պատերազմ տեսնել: Իսկ փոքր ու մեծ սադրանքները չեն դադարում մինչ օրս:
Հերթական սեպտեմբերի 2-ին Արցախում խոնարհումի ու խոստման են գնացել Ստեփանակերտի Հուշահամալիր:
Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութում.