շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Տեղի ունեցածի իրավական գնահատականի հարցն ուսումնասիրվում է․ Փաուերը՝ ԼՂ-ում տեղի ունեցածն էթնիկ զտում համարելու մասին

Տեղի ունեցածի իրավական գնահատականի հարցն ուսումնասիրվում է․ Փաուերը՝ ԼՂ-ում տեղի ունեցածն էթնիկ զտում համարելու մասին

Ես Բայդենի վարչակազմի անդամ եմ, տեղի ունեցածի իրավական գնահատականի հարցն ուսումնասիրվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից: Այդ մասին հայտարարեց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը՝ պատասխանելով հարցին, թե ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից անցել է 1 տարի, և այն, ինչ եղել է ԼՂ-ում, Փաուերը կանվանե՞ր էթնիկ զտում:

«Տեղյակ ենք՝ վերջին հաշվետվությունների մասին, որոնք վերջերս են հրապարակվել, և այնտեղ բազմաթիվ փաստաթղթավորված ապացույցներ կան ու հարցազրույցներ շատ մեծաթիվ ընտանիքների հետ, որոնք անցել են տեղի ունեցածի միջով վերջին տարիներին, և ավելի կոնկրետ նաև սեպտեմբերին (2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները - խմբ.), ուստի, դժբախտաբար, չեմ կարող պետքարտուղարության գնահատականից առաջ ընկնել այս մասով»,- ասաց նա:

  • Կիսվել: