շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի երիտասարդական միության առաջին հավաքը․ քննարկվել են ապագա անելիքները

Տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի երիտասարդական միության առաջին հավաքը․ քննարկվել են ապագա անելիքները

Հունվարի 6-7-ը Հայաստանում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի երիտասարդական միության առաջին ընկերական հավաքը։

Երկօրյա ձեռնարկը մեկնարկել է նիստով, որին մասանկցում էին միության շուրջ 30 ընկերներ։ Նորաստեղծ Կենտրոնական վարչությունը ընկերներին ներկայացրել է Հայաստանում միության աշխատանքների կազմակերպման սկզբունքները, քննարկվել ապագա անելիքներն ու ծրագրերը։

Հունվարի 6-ին ընկերները հնարավորություն են ունեցել այցելելու Սևանավանքի Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, իսկ երեկոյան՝ շրջելու գիշերային Դիլիջանով։

Օրվա ավարտին կազմակերպվել էր հեղափոխական երգերի երեկո՝ ընկեր Սամվել Երանյանի կատարմամբ, որին ներկա էր նաև ընկեր Համբիկ Սասունյանը։

Հունվարի 7-ին ընկերներն այցելել են Պարզ լիճ, Հաղարծինի վանական համալիր և Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիր։

հ

  • Կիսվել: