չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թաղավարդում մեկնարկել են գիշերային լուսավորության անցկացման աշխատանքները

Թաղավարդում մեկնարկել են գիշերային լուսավորության անցկացման աշխատանքները

ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում մեկնարկել են գիշերային լուսավորության անցկացնման աշխատանքները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից:

«Աշխատանքները իրականացնում է «Գոլդ-լայդ» ՍՊԸ-ն: Բարեգործական ծրագրով լուսատուները տրամադրում է «ԻՆ-ՎԻ» ՍՊԸ տնօրեն Վահագն Թադևոսյանը: Ծրագիրը նախատեսված է ավարտել մինչև սեպտեմբեր ամիսը», - նշեց կառույցի մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը:

Թաղավարդի համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքում գիշերային լուսավորության անցկացնման աշխատանքները երեք օր առաջ են սկսվել:

«Գոհ ենք տարվող աշխատանքներից, քանի որ գործն ամեն օր սկսում են առավոտյան ժամը 8-ից և ավարտում երեկոյան՝ նույն ժամին: Լուսավորվելու է Կարմիր Շուկայից Թաղավարդ-Կալեր տանող ճանապարհը, որը կազմում է 3,5կմ», - մեզ հետ զրույցում նշեց Օլեգ Հարությունյանը:

  • Կիսվել: