կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
«Սումգայիթյան ոճրագործություն. պատմություն, որ պետք է իմանալ». Ստեփանակերտում գիտաճանաչողական ընթերցումներ են կազմակերպվել

«Սումգայիթյան ոճրագործություն. պատմություն, որ պետք է իմանալ». Ստեփանակերտում գիտաճանաչողական ընթերցումներ են կազմակերպվել

Նախօրեին Արցախի պետական համալսարանում անց են կացվել գիտաճանաչողական ընթերցումներ` Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցին նվիրված։

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կրում էր «Սումգայիթյան ոճրագործություն. պատմություն, որ պետք է իմանալ» խորագիրը: Մեզ հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ, բուհի Պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Նունե Սարումյանն ասել է, որ գիտաճանաչողական ընթերցումների շրջանակներում ուսանողներին են ներկայացվել Սումգայիթյան ոճրագործության հետ կապված իրադարձությունները:

«Կոտորածը նախատեսված էր Արցախում իրականացնել, բայց քանի որ 1988 թվականի փետրվարին այստեղ ցույցեր տեղի ունեցան, և Ադրբեջանի իշխանությունները չկարողացան այդ ցեղասպանությունն իրականացնել բուն Ստեփանակերտում, որովհետև այն դարձել էր իրադարձությունների կիզակետ, իրենց ցեղասպան վարքը նրանք դրսևորեցին Սումգայիթ քաղաքում։ Այն իր շարունակականությունը ստացավ Բաքվում, Կիրովաբադում, Շամախիում և այլ հայաշատ բնակավայրերում: Այդ ոճրագործությամբ ադրբեջանական իշխանությունները փորձում էին լռեցնել արցախահայությանը, ստիպել հրաժարվել իրենց ինքնորոշման իրավունքից»,-նշել է Ն.Սարումյանը:

Վերհիշելով 1988-ի փետրվարյան օրերը՝ պատմաբանը ներկայացրեց, որ շարժումը վերահսկող զինվորականների շարքերում հայտնվել էին օտարազգիներ, ովքեր չէին հասկանում հայերեն, սակայն ռուսերենով նշան էին տալիս, որ շուտով ինչ-որ բան է կատարվելու: «Այն սպանդը, որ նախատեսել էին իրականացնել Արցախում, հաջողվեց կասեցնել կենտրոնական իշխանության միջնորդությամբ: Սակայն հենց այդ ժամանակ Ստեփանակերտի Ադմիրալ Իսակով փողոցում դեսանտ է իջեցվել, եղել են կրակոցներ, կատարվել է սպանություն որից հետո դեսանտն անմիջապես հեռացվել է, և եկել են կապույտ գլխարկավորները՝ խաղաղություն հաստատելու նպատակով»,-ներկայացրել է մեր զրուցակիցը։

Нет описания.

Պատմական իրադարձությունները քննության առնելու համատեքստում բանախոսը կարևորել է Սումգայիթի դեպքերից դասեր քաղելը՝ նշելով, որ առանցքում պետք է լինի երիտասարդության համախմբվածությունը, քանի որ միայն դրա շնորհիվ ազգը կարող է հաջողության հասնել:

  • Կիսվել: