հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում ընթացքի մեջ են նոր բնակելի թաղամասի շինաշխատանքները

Ստեփանակերտում ընթացքի մեջ են նոր բնակելի թաղամասի շինաշխատանքները

Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 107/1 հասցեում կառուցվում է նոր բնակելի թաղամաս։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը:
 
«Ներկա դրությամբ նկուղային հարկի բետոնացման աշխատանքներ են կատարվում։ Զուգահեռ կատարվում է հողային աշխատանք։ Թաղամասը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից` 2, 3, 4 սենյականոց 157 բնակարաններով։Առաջին մասնաշենքը կունենա 15 հարկ՝ 1-ը՝ ստորգետնյա, 14-ը`վերգետնյա, երկրորդ մասնաշենքը` 13 հարկ՝ 1-ը` ստորգետնյա, 12-ը` վերգետնյա։ Շինարարությունն իրականացնում է «Միք Շին» ՍՊԸ-ն», -նշեց Մ. Դանիելյանը և հավելեց, որ բազմաբնակարան նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2023 թվականի վերջը։
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: