հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում վերանորոգվող ծանրամարտի մարզադպրոցը կկրի Սիմոն Մարտիրոսյանի անունը

Ստեփանակերտում վերանորոգվող ծանրամարտի մարզադպրոցը կկրի Սիմոն Մարտիրոսյանի անունը

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վերանորոգվող ծանրամարտի մարզադպրոցը կանվանակոչվի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պատվին։

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանը։
 
«Սիրելի արցախցիներ, ծանրամարտի սիրահարներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ և Արցախի ծանրամարտի ասոցացիայի ջանքերով մեկնարկել են ծանրամարտի մարզադպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները»,- տեղեկացնում է Շիրինյանը։
 
Նրա խոսքով՝ վերանորոգված մարզադպրոցը լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան։
 
Գրառմանը կից Շիրինյանը նաև վերանորոգման ընթացքը ներկայացնող լուսանկարներ է հրապարակել։

  • Կիսվել: