հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում տեղի է ունեցել արցախցի գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացումը

Ստեփանակերտում տեղի է ունեցել արցախցի գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացումը

Նախօրեին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնի Վահե Ֆաթալ սրահում տեղի է ունեցել արցախցի գեղանկարիչներ Համլետ Բաղդասարյանի, Գայանե Շուշեցու և Սամվել Թավադյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Չնայած արցախցու վերքը դեռ չի սպիացել՝ նա շարունակում է արարել, ստեղծագործել։ Մենք պետք է ոգևորենք մեր գեղանկարիչներին, որպեսզի նրանց վրձինը շարունակի պարել գույների առատությամբ, և նրանց ներկապնակներում ավելանան լուսե գույները։ Մենք կորցրել ենք մեր հողը, բայց մեր երկինքը չենք կորցրել, այնտեղից մեզ են նայում մեր պահապան հերշտակներն, ու մենք պարտավոր ենք վերև նայել, առաջ շարժվել մեր արարումներով»,- մեզ հետ զրույցում նշեց Լ. Գասպարյանը՝ տեղեկացնելով, որ ցուցահանդեսով տրվում է «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի և «Պոլ Էլյուար» կենտրոնի համատեղ միջոցառումների մեկնարկը, և առաջիկայում արվեստասեր հանրության հետ նման հանդիպումներն ավելի հաճախակի են դառնալու։ Իսկ ցուցահանդեսը տևելու է ուղիղ մեկ ամիս։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Գեղանկարիչ Սամվել Թավադյանի խոսքով՝ Շուշիում է թողել 20 տարիների ընթացքում ստեղծած իր շուրջ 200 աշխատանքներ, որոնցից միայն 6֊ն են փրկվել։

Բնութագրությունը հասանալի չէ

«Ցուցահանդեսին ներկայացված են իմ 13 աշխատանքները, որոնցից 10-ը պատերազմից հետո եմ նկարել։ Թեմատիկան, ինչպես միշտ, Շուշին է, արցախյան ու գյուղական բնապատկերները։ Ես կշարունակեմ ստեղծագործել՝ իմ հոգու մեջ ամուր պահելով այն հույսը, որ մի օր կվերադառնամ Շուշի»,- ընդգծել է գեղանկարիչը։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: