Ստեփանակերտում շարունակվում են պատերազմի ընթացքում հիմնովին ավերված տների վերակառուցման աշխատանքները
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ստեփանակերտ քաղաքում հիմնովին ավերվել են 34 բնակելի տներ, որոնց վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։ «Այս պահի դրությամբ ակտիվ շարունակվում են Ստեփանակերտ քաղաքի Սարոյան 26 հասցեում գտնվող բնակելի տան վերակառուցման շինարարական աշխատանքները։ Դրանք իրականացնում է «Գրանդ Ալյանս» ՍՊ ընկերությունը, իսկ իրականացվող աշխատանքների պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է»,-նշել է նա։



