հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում քարեր են նետել ՔՊ-ական պատգամավորների վրա

Ստեփանակերտում քարեր են նետել ՔՊ-ական պատգամավորների վրա

Երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Արցախ ժամանած ՔՊ-ական պատգանավորների հետ: Զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարերով մտել են Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոց, որտեղ հանգրվանել են ՔՊ-ական պատգամավորները, հայտնում է «Հրապարակը»։

Զոհվածների հարազատները վրդովված են եղել ՔՊ-ականների այցից Արցախ, և հայտարարել են, որ իրենց զավակների կորստի մեջ հենց նրանք են մեղավոր, ուստի նրանք իրավունք չունեն ոտք դնելու Արցախ: Միջադեպը հարթել է Արցախի ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը, որը բանակցել է զոհվածների հարազատների հետ և համոզել կտրուկ քայլերի չդիմել:

  • Կիսվել: