ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում մինի ֆուտբոլի մրցումներ են կազմակերպվել

Ստեփանակերտում մինի ֆուտբոլի մրցումներ են կազմակերպվել

Սեպտեմբերի 15-17-ը Ստեփանակերտի «Վալեքս» մարզահրապարակում կազմակերպվեցին ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված մինի ֆուտբոլի մրցումներ:

Մրցումների կազմակերպիչ Արթուր Ավանեսյանը շնորհավորեց բոլորին մասնագիտական օրվա կապակցությամբ և կարևորեց այսօր Արցախում տեղի ունեցող նշանակալից և դիտարժան մարզական իրադարձությունները:

 «Մինի ֆուտբոլի մրցումներին մասնակցում են ֆուտբոլի ակումբի 4 թիմերը: Մրցումները անց են կացվում շրջանաձև եղանակով: Նման մրցումները տվյալ սպորտաձևի զարգացման համար հնարավորություններ են ստեղծում, իսկ մարմնամարզությամբ զբաղվելը նպաստում է երեխաների առողջության բարելավմանը: Առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցները արժանացան պատվոգրերի ու դրամական պարգևների», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ա. Ավանեսյանը:

Առաջին տեղը զբաղեցրած թիմի մասնակից Հայկ Հարությունյանի խոսքով՝ թիմը լավ էր պատրաստվել, և սպասում էին նման հաղթանակի:

«Ես շատ եմ սիրում ֆուտբոլը, և արդեն 8 տարի է, ինչ զբաղվում եմ այս սպորտաձևով: Շատ ուրախ եմ, որ նման մրցումներ են անցկացվում, քանի որ հնարավորություն ենք ունենում ցույց տալու մեր կարողություններն ու ունակությունները», -ասաց Հ. Հարությունյանը:

  • Կիսվել: