հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում կկազմակերպվի վազքի մրցաշար

Ստեփանակերտում կկազմակերպվի վազքի մրցաշար

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում այս տարվա օգոստոսի 8-ին՝ ժամը 11-ին, Հեռանկար ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ կկազմակերպվի վազքի մրցաշար՝ 16 և բարձր տարիքի տղաների համար (3 կմ):

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Հեռանկար» հասարակական կազմակերպության տնօրեն Հարութ Ղահրամանյանը։
 
«Մեր նպատակն է հաճախակի կազմակերպվող  նման  ծրագրերով խթանել առողջ ապրելակերպը և հնարավորություն տալ սիրողական սպորտով զբաղվողներին մասնակցել մրցաշարերի։ Վազքի մրցաշարում  պատվավոր տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով և դրամական պարգևներով»,- ասաց Հ. Ղահրամանյանը ՝  նշելով որ մասնակցության հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 6-ը՝ ժամը 23:59-ը:
 
Մեր զրուցակցի խոսքով՝ ցանկացողները մրցաշարին մասնակցելու հայտը կարող են լրացնել հետևյալ հղումով:

  • Կիսվել: