հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում կկայանա «Հրեշը լուսնի վրա» ներկայացման առաջնախաղը

Ստեփանակերտում կկայանա «Հրեշը լուսնի վրա» ներկայացման առաջնախաղը

Սեպտեմբերի 7-ին, 8-ին, 10-ին և 11-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը կներկայացնի « Հրեշը լուսնի վրա» ներկայացումը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը:

««Հրեշը լուսնի վրա» դրաման կբեմադրվի երկու գործողությամբ: Ներկայացման հիմքում հայոց ցեղասպանությունից փրկված և ԱՄՆ-ում ապաստան գտած հերոսների կյանքի պատմությունն է: Բեմադրությունը կներկայացվի ռուսերեն լեզվով: Բեմադրող ռեժիսորը Վահան Խաչատրյանն է», - նշեց Ա. Հարությունյանը: Լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող եք զանգահարել 047 94 49 91 և 097 36 37 38 հեռախոսահամարներով:

  • Կիսվել: