չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտում կցուցադրվեն արցախցի գեղանկարիչների ստեղծագործությունները

Ստեփանակերտում կցուցադրվեն արցախցի գեղանկարիչների ստեղծագործությունները

Այսօր՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 19։00-ին, Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի կունենա արցախցի 3 գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Սիրով հրավիրում ենք «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի և «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված Գայանե Շուշեցու, Սամվել Թավադյանի և Համլետ Բաղդասարյանի գեղանկարների ցուցահանդեսի բացմանը, որով կմեկնարկեն Պոլ Էլյուարի կենտրոնում կազմակեպվող միջոցառումները: Ցուցահանդեսին կներկայացվեն 32 ստեղծագործություններ», -նշեց Լ. Գասպարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: