հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում կազմակերպվել են վազքի մրցումներ

Ստեփանակերտում կազմակերպվել են վազքի մրցումներ

Նախօրեին Ստեփանակերտի Քաղաքապետարանը Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում կազմակերպել է վազքի մրցումներ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 30֊ամյակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մասնակցել են Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սաներ և սպորտի սիրահարներ:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Մրցումներն անց են կացվել ըստ տարիքային խմբերի՝ ընդհանուր առմամբ՝ 50 մասնակիցներով: Այս փուլում անց ենք կացրել վազքի մրցույթ(100մ և 500մ): Կարելի է ասել, որ բավականին բարձր արդյունքներ են արձանագրվել։ Մրցույթի մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով և նվերներով: Մեր սաները պարբերաբար մասնակցում են նաև Հայաստանի պատանիների առաջնությանը և ճանաչվում հաղթողներ , 3 մասնակիցներ էլ գրավել են մրցանակային 2-րդ հորիզոնականը»,- մեզ հետ զրույցում նշեց ԱՀ և ՀՀ վաստակավոր մարզիչ, Արցախի հանրապետության թեթև աթլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ Արտո Առստամյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: