հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը կայացավ նաև մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած ռազմական բժիշկ Նարեկ Մեսրոպյանի հիշատակին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Արթուր Գրիգորյանի հեղինակած «Դու կաս» երգի պրեմիերան: Հնչեցին նաև նրա «Կյանք ու կռիվ», «Արարատ», «Ստեփանակերտ», «Տասը միլիոն հայ» ստեղծագործությունները:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Համերգի կազմակերպիչ Վաչե Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արթուր Գրիգորյանի ու Հայաստանի երգի պետական թատրոնի արցախյան այցը բաժանված է երեք միջոցառումների. առաջինը Պատարայում երիտասարդների հետ հանդիպումն ու համերգն էր, երկրորդը՝ հուշ-երեկոն Ստեփանակերտում՝ նվիրված մեր անմահացած հերոսների հիշատակին, իսկ երրորդը կլինի հարյուրավոր զինվորների համար մեծ համերգը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատերազմի ավարտից հետո նպատակ ունեինք Արցախում կազմակերպել համերգ, որը իր ձևաչափով անկրկնելի կլինի: Արթուր Գրիգորյանի դուստր Մանեի հետ նախաձեռնեցինք, որ կոմպոզիտորը պատերազմից հետո ժամանի Արցախ և համերգաշարով հանդես գա: Այս համերգը ինձ համար կարևոր նշանակություն ունի, քանի որ ես Արցախը կապում եմ մի քանի անհատների հետ, և այդ անհատներից ամենաառաջինը Արթուր Գրիգորյանն է», - հավելեց Վ. Վարդանյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Կոմպոզիտորի դստեր՝ Մանե Գրիգորյանի խոսքով՝ այս համերգը իրենց երախտագիտության արտահայտությունն է հանուն հայրենիքի զոհված մեր հայրենակիցների սխրագործությանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Թե՛ Նարեկին, թե՛ մյուս բոլոր հերոսներին մենք միշտ հիշում ենք և ամեն օր պետք է հնչեցնենք նրանց անունները, ճանաչենք նրանց պատմությունները և փոխանցենք սերնդեսերունդ: Եթե մենք դադարենք ստեղծագործել, դադարենք պատմել աշխարհին մեր մշակութային ժառանգության մասին, ապա շատ հեշտ կլինի մեզ ոչնչացնելը, իսկ մենք հանձնվող տեսակ չենք և պետք է շարունակենք պայքարել», -մեզ հետ զրույցում ասաց Մ. Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Միջոցառմանը կատարումներով հանդես եկան նաև Արսեն Սաֆարյանը, Տաթև Ասատրյանը և հայկական շոու բիզնեսի մի շարք այլ ներկայացուցիչներ:

  • Կիսվել: