հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում կայացել է բարեգործական համերգ

Ստեփանակերտում կայացել է բարեգործական համերգ

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում նախօրեին տեղի ունեցավ բարեգործական համերգ` Արցախի պետական երգչախմբի մասնակցությամբ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգին հանդես են եկել տարբեր սերունդների երաժիշտներ, հնչել է բազմաժանր երաժշտություն, այդ թվում՝ դասական և էստրադային:

Բնութագրությունը հասանալի չէ

Արցախի պետական երգչախմբի ղեկավար Նինա Գրիգորյանի համոզմամբ՝ բարեգործական այս համերգը հույսի ու համախմբման խոհուրդ ունի:

«Համերգի գաղափարը ծնվել է հանկարծակի, կազմակերպվել՝ մեծ սիրով ու ջերմությամբ: Հավաքված ամբողջ գումարը փոխանցվելու է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր հայրենյաց պաշտպաններին: Նրանց ու մեր նահատակների շնորհիվ է, որ այսօր Արցախում կյանքը շարունակվում է», - մեզ հետ զրույցում նշեց Ն. Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ Բնութագրությունը հասանալի չէ Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: